Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա (mLab)

Համաշխարհային Բանկի, Ֆինլանդիայի կառավարության և «Նոկիա» ընկերության հետ համատեղ իրականացվում է Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA), որը եզակի հնարավորություն է Հայաստանի և տարածաշրջանի մոբայլ ծրագրերի ոլորտը զարգացնելու և համաշխարհային շուկաներում ոլորտի մրցունակությունը բարձրացնելու համար:


Հայտարարված մրցույթում տարբեր երկրներ ներկայացնող 15 մասնակիցներից ՁԻՀ-ն ընտրվել է որպես ծրագրի իրականացնող գործակալություն: Նախադեպը չունեցող այս լաբորատորիան մի կենտրոն է, որտեղ տեղական և տարածաշրջանային ընկերությունների, տեխնիկական մասնագետների և փորձագետների համագործակցության արդյունքում մշակվում են տեղական շուկային և օգտագործողների պահանջներին համապատասխան մոբայլ աշխատածրագրեր:


mLab ECA ծրագիրը, հանդիսանալով Ֆինլանդիայի Կառավարության և «Նոկիա» ընկերության «Կայուն գործարար միջավայր գիտելիքահենք տնտեսությունում» համատեղ ծրագրի մասը, ֆինանսավորվում է infoDev կազմակերպության կողմից, որը Գլոբալ գործընկերության ծրագիր է Համաշխարհային Բանկի խմբում:


mLab-ը տարածաշրջանի մոբայլ բովանդակության և ծրագրերի ոլորտում գործող նորարարական ընկերությունների մրցունակության բարձրացման կարևորագույն հանգույցն է: Այն տեխնիկական և գործարար հմտությունների զարգացման, անձնական կապերի և հարաբերությունների ընդլայնման հարթակ է, որը նպաստում է մոբայլ լուծումները զարգացող բիզնեսում ներդնելու գործընթացին:


mLab-ը մատուցում է նորարարության զարգացմանն աջակցող մի շարք ծառայություններ, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացներ, բիզնես մենթորինգ, հատկացնում է գաղափարի ձևավորման դրամաշնորհներ և համաֆինանսավորվող դրամաշնորհներ: Լաբորատորիայի ղեկավար անձնակազմը և մասնագետների թիմը համագործակցում են տարածաշրջանի մոբայլ լուծումների մշակմամբ զբաղվող մասնագետների հետ՝ աջակցելով նրանց իրենց ծրագրերի ստեղծման և գովազդման, ինչպես նաև պոտենցիալ ներդրողների, կրթական ոլորտի մասնագետների և մասնավոր հատվածում գործող առաջատար կազմակերպությունների հետ կապեր հաստատելու հարցերում: Լաբորատորիան շուտով կտրամադրի նաև նոր մոբայլ աշխատածրագրերի թեստավորման միջավայր: