Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ՆԼՏԿ)

այաստանում Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ՆԼՏԿ) գործունեությունն ուղղված է Հայաստանում IBM-ի կողմից մշակված նորագույն տեխնոլոգիական լուծումների տրամադրմանը: Կենտրոնը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, IBM կազմակերպության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) և Երևանի պետական համալսարանի կողմից:


Կենտրոնի հիմնական նպատակն է զարգացնել ու հզորացնել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունները, ստեղծել բարենպաստ պայմաններ կայուն գործարար միջավայրի ձևավորման համար:

 

Գերազանցության կենտրոնի խնդիրն է հասցեագրել հետևյալ հիմնական մարտահրավերները՝

  • Արդիականացնել ՏՏ կրթական ծրագիրը ՀՀ առաջատար ԲՈՒՀ-երում,
  • Արդիականացնել ԵՊՀ լաբորատոր սարքավորումները,
  • Բարձրացնել դասախոսական կազմի որակավորումը,
  • Բարձրացնել Հայաստանում որակավորված ՏՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացված աշխատանքային ուժը,  
  • Դարձնել Հայաստանը ՏՏ/բարձր տեխնոլոգիաների ոլորտոում տարածաշրջանային գերազանցության կենտրոն:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը գտնվելու է ԵՊՀ-ի տարածքում, սակայն, ՀՀ բոլոր ԲՈՒՀ-երը և մասնավոր հատվածը կարող են ազատ օգտվել բոլոր ռեսուրսներից, այդ թվում Ակադեմիական նախաձեռնության դասընթացներից, վիրտուալ գրադարանից, Կենտրոնի ծրագրակազմից և սարքավորումներից, իսկ կենտրոնի անձնակազմը և IBM փորձագետները պատրաստ են աջակցելու ցանկացած հարցում:  

 

Կենտրոնն իրականացնելու է հետևյալ գործառույթները՝

  • ՏՏ կրթության և գիտահետազոտական աշխատանքների հզորացում, ինչն ընդգրկում է ՀՀ հիմնական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների նորացում Ակադեմիական նախաձեռնության միջոցով, տեղական և ԱՄՆ համալսարանների միջև համագործակցություն, գիտահետազոտական աշխատանք-ների խրախուսում։
  • Սթարթափ աքսելերացիա, ինչը ընդգրկում է աջակցություն տեխնիկական անձնակազմին և ղեկավարությանը կենսունակ թիմեր ստեղծելու նպատակով։ Այն նախատեսում է խորհրդատվություններ և ֆինանսական աջակցություն, զարգացման աղբյուրներից օգտվելու հնարավորություն, ինչպես նաև ՓՄՁ-ի համար ծրագրի ապահովման լուծումների տրամադրում և գլոբալ շուկաներում տեղական տեխնոլոգիաների գովազդում, միջավայրի ստեղծում տեխնոլոգիական լուծումների մշակման և փորձարկման համար։ 

 

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.istc.am