Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոն

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնն իր ժամանակակից ենթակառուցվածքով և ուսումնական ծրագրերի ու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ բարձր արագագործությամբ սարքավորումներով նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի ՏՏ մասնագետների վերապատրաստման համար:


Կենտրոնը ՀՀ կառավարության և Հնդկաստանի կառավարության համատեղ ծրագիրն է, որը իրականացվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի (Հայաստան) և C-DAC կենտրոնի (Հնդկաստան) կողմից: Կենտրոնի հիմնադրման սկիզբը դրվեց 2009թ. հունիսի 26-ին Փոխհամաձայնության հուշագրի ստորագրմամբ:

Կենտրոնը գործում է սկսած 2011 թվականի նոյեմբերի 7-ից: Այն տեղակայված է Երևանի պետական համալսարանում և կազմակերպում է ՏՀՏ ոլորտի կարճաժամկետ և երկարաժամկետ նեղ մասնագիտական դասընթացներ, իրականացնում է գիտահետազոտական աշխատանքներ, հավաստագրում և խորհրդատվություն տարբեր թեմաներով: Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • ՏՀՏ ոլորտի դասընթացների կազմակերպում
  • Աշխատանքային ընդհանուր հմտությունների և գործարար կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացների իրականացում
  • Դասախոսների վերապատրաստում
  • Փոխանակման ծրագրեր
  • Համատեղ գիտահետազոտական նախագծերի խթանում


ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ


Կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացները նախատեսված են տարբեր մասնագիտացմամբ ուսանողների համար, ովքեր ձգտում են աշխատանքային լուրջ գործունեություն ծավալել ՏՀՏ ոլորտում: Դասընթացների նպատակն է ուսանողներին տալ ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու համապատասխան գիտելիքներ և պատրաստել նրանց արագ զարգացող ՏՀՏ ոլորտի պահանջները լավագույնս բավարարելու համար: Դասընթացների ուսումնական ծրագիրը կազմվել է՝ հաշվի առնելով առաջատար հաշվողական համակարգերի բնագավառի նոր զարգացումները,  ինչպես նաև Հայաստանի ՏՀՏ ոլորտին անհրաժեշտ այժմյան և ապագա կադրային պահանջները: Դասընթացները կազմակերպվում հետևյալ ուղղություններով.

  • Դասընթացները կազմակերպվում հետևյալ ուղղություններով.
  • Java Ծրագրավորում
  • Web Ծրագրավորում
  • Linux օպերացիոն համակարգեր
  • Տվյալների Բազաների Կառավարման Համակարգեր
  • Ցանցային կառավարում և տեղեկատվական անվտանգություն
  • Մոբայլ ծրագրավորում (Android, iOS)
  • Գրաֆիկական դիզայն (Corel Draw, Adobe Photoshop, 3DsMax: Գրաֆիկա և Անիմացիա)
  • Նախագծերի կառավարում և MS Project 2010
  • Մարքեթինգ և վաճառք


ԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կենտրոնն իրականացնում է արդի պահանջներին համապատասխան գիտահետազոտական աշխատանքներ իր ժամանակակից գիտահետազոտական լաբորատորիայում, որը տրամադրում է բազմակողմանի հետազոտական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման բոլոր գործիքները, այդ թվում՝ բարձր արագագործությամբ հաշվողական համակարգեր (HPC): Կենտրոնն խթանում է համագործակցային միջավայրի ստեղծմանը գիտահետազոտական աշխատանքների կատարման համար այնպիսի առաջատար ոլորտներում, ինչպիսիք են բիոինֆորմատիկան, տելեբժշկությունը, ներկառուցված ծրագրային ապահովումը, բարձր արագագործությամբ հաշվողական համակարգերը և այլն:


Հայ-Հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը հանդիսանում է նաև Pearson VUE միջազգային սերտիֆիկացիոն ցանցի թեստավորման կենտրոն՝ առաջարկելով ավելի քան 450 բարձր վարկանիշ ունեցող ընկերությունների (Cisco, CompTIA, EMC, HP, LPI, Oracle, Microsoft, VMware և այլն) հավատարմագրման թեստավորում:

Մանրամասն տեղեկությունների համար այցելե՛ք www.aitc.am: