Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


ՀՀ ոստիկանության համար օպերատիվ կառավարման պիլոտային համակարգերի մատակարարում եվ տեղադրում (մարզերում)

05.12.2017

Հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ)

Երկիր՝ Հայաստան

Հայաստանի Հանրապետություն

Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր

ՎԱՐԿ No. 8539-ամ

ՀՀ ոստիկանության համար օպերատիվ կառավարման պիլոտային համակարգերի մատակարարում եվ տեղադրում (մարզերում)

ՀՆՀ No: PSMP3-GO-2-2-9 (ա)

1.          Սույն Հայտերի ներկայացման հրավերը (ՀՆՀ) հետևում է 2016 թ. -ի սեպտեմբերի 26-ին այս Ծրագրի համար UNDB-ի կայքում առցանց զետեղված Գնումների ընդհանուր ծանուցմանը (ԳԸԾ):

2.         Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) վարկ է ստացել «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» ֆինանսավորման նպատակով և նպատակ ունի այս վարկային միջոցների մի մասն օգտագործել սույն ՀՆՀ-ի արդյունքում կնքված համաձայնագրի (համաձայնագրերի) շրջանակներում ՀՀ ոստիկանության համար օպերատիվ կառավարման պիլոտային համակարգերի մատակարարման և տեղադրման (մարզերում) դիմաց վճարումներ կատարելու համար:

3.         ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման գրասենյակ և ներկայումս հրավիրում է ընդունելի և համապատասխան որակավորում ունեցող հայտատուներին ներկայացնել փակ ծրարներով հայտեր` ՀՀ ոստիկանության համար օպերատիվ կառավարման պիլոտային համակարգերի մատակարարման և տեղադրման (մարզերում), ինչպես նաև ՏՏ սարքավորումների մատակարարման և տեղադրման համար:

4.         Մրցույթը կանցկացվի «ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում գնումների համար» մշակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցների շրջանակներում Միջազգային մրցակցային մրցույթի (ICB/ ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն (Բանկի կողմից 2011թ. -ի հունվարին հրապարակված և 2014 թ. -ի հուլիսին վերանայված), և հայտ կարող են ներկայացնել նշված Ուղեցույցների համաձայն ընդունելի համարվող բոլոր այն Հայտատուները, որոնք համապատասխանում են որակավորման ստորև ներկայացված նվազագույն չափանիշներին:

 

 

Որակավորման չափանիշներ

 

Պահանջ

Մեկ ընկերություն

Համատեղ ձեռնարկություն (առկա կամ նախատեսվող)

 

 

Բոլոր անդամները /գործընկերները միասին

Յուրաքանչյուր անդամը/ գործընկերը

Մեկ անդամը/ գործընկերը

ա. Փորձ

 

ՏՀՏ ոլորտում գործունեության առնվազն 10 տարվա փորձ

 

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կառավարման համակարգերի մշակման և ինտեգրման առնվազն 5 տարվա փորձ

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Պետք է բավարարի պահանջը

2012-2016 թթ.-ի ընթացքում առնվազն 3 հաջողությամբ իրականացված համանման (այն է՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի) պայմանագրերի առկայություն (պայմանագրերը համարվում են համանման, եթե դրանք ընդգրկել են թե՛ սարքակազմի և թե՛ ծրագրային ապահովման  մատակարարում և տեղադրում), որոնց գինը կազմել է Հայտի արժեքից ոչ պակաս՝ նշելով գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

 

 

 

 

 

բ. Տեխնիկական կարողություններ

Հայտատուն կամ վերջինիս կողմից նշանակված ենթակապալառուն պետք է ունենա երաշխիքային սպասարկման կենտրոն կամ որպես Ծրագրի նախնական պլանի մի մաս պետք է ներկայացնի Բաժին VI-ի՝ «Տեխնիկական պահանջների» համաձայն երաշխիքային սպասարկման ծառայությունների և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով Երաշխիքային

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

Պետք է բավարարի պահանջը

Հայտատուն պետք է ներկայացնի ԻՍՕ 9001-2015 սերտիֆիկատ

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

գ. Ֆինանսական կարողություններ

Հայտատուները պետք է տրամադրեն իրենց ֆինանսական հաշվետվությունները վերջին երեք (3) տարիների համար (2014 թ., 2015 թ. և 2016 թ.)

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

 

Վերջին երեք (3) տարիներից (2014 թ., 2015 թ. և 2016 թ.)  ցանկացած երկու (2) տարիների ընթացքում տարեկան միջին շրջանառությունը պետք է կազմի առնվազն 600,000 ԱՄՆ դոլար

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

 

 

5.       Հետաքրքրված, ընդունելի հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և Մրցութային փաստաթղթերն ուսումնասիրել Երևանի ժամանակով 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում ստորև ներկայացվող հասցեում:

6.         Հետաքրքրված հայտատուները Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը (տպագիր և (կամ) էլեկտրոնային տարբերակը)   անգլերենով կարող են ստանալ ներքոհիշյալ հասցեով գրավոր դիմում ներկայացնելուց հետո: Ի հավելումն տպագիր օրինակների՝ փաստաթուղթը, պահանջի դեպքում, նաև կուղարկվի էլեկտրոնային փոստի միջոցով: Մրցութային փաստաթղթերը (անվճար հիմունքներով) նաև կարելի է ներբեռնել www.gnumner.am (http://gnumner.am/am/category/129/1.html) կայքէջից: Ավելին, ԱՖԾԿԿ-ն պատասխանատու չէ կայքէջից փաստաթղթերի սխալ կամ թերի ներբեռնման համար կամ Մրցութային փաստաթղթի որևէ հավելվածի բացակայության համար: Տպագիր և էլեկտրոնային օրինակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայող կհամարվի տպագիր օրինակը:

7.           Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2017թ. Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ն (տեղական ժամանակով): Հայտերը պետք է երաշխավորված լինեն Հայտի երաշխիքով: Հայտի պահանջվող երաշխիքի գումարը կազմում է 2,900,000.0 ՀՀ դրամ կամ ազատ փոխարկելի այլ արժույթով համարժեք գումար: Ուշ ներկայացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն ստորև նշված հասցեում, 2017թ. Դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին (տեղական ժամանակով) Հայտատուների այն ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք կցանկանան մասնակցել:

8.         Հնարավոր հայտատուների ուշադրությունը հրավիրում ենք (i) այն հանգամանքի վրա, որ նրանք իրենց հայտում պետք է հավաստեն, որ ամբողջ ծրագրային ապահովման համար տրված է գործող լիցենզիա, կամ՝ ծրագրային ապահովումն արտադրված է հայտատուի կողմից, և (ii) այն փաստի վրա, որ խախտումները համարվում են խարդախություն, ինչը կարող է հանգեցնել Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրերի շնորհման համար անընդունելի կարգավիճակի:

պարոն Էդգար Ավետյանին

Գործադիր տնօրեն

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ ՊՀ)

ՀՀ ֆինանսների նախարարություն 

Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` +374 11 910 581

Ֆաքս` +374 10 545 708          

Էլ. փոստի հասցե՝ info@ffpmc.am