Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Պետական կառավարման ներքին համակարգերի (ՓԷԿՀ, ՄՌԿՀ եվ այլն) արդիականացման եվ ինտեգրման մատակարարում եվ տեղադրում

04.12.2017

Հայտերի ներկայացման հրավեր (ՀՆՀ)

Երկիր՝ Հայաստան                     հայաստանի հանրապետություն

Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագիր

ՎԱՐԿ No. 8539-ամ

Պետական կառավարման ներքին համակարգերի

(ՓԷԿՀ, ՄՌԿՀ եվ այլն) արդիականացման եվ ինտեգրման

մատակարարում եվ տեղադրում

ՀՆՀ No: PSMP3-GO-2-2-3

1.       Սույն Հայտերի ներկայացման հրավերը (ՀՆՀ) հետևում է 2016 թ. -ի սեպտեմբերի 26-ին այս Ծրագրի համար UNDB-ի կայքում առցանց զետեղված Գնումների ընդհանուր ծանուցմանը (ԳԸԾ):

2.       Հայաստանի Հանրապետությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից (ՎԶՄԲ) վարկ է ստացել «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» ֆինանսավորման նպատակով և նպատակ ունի այս վարկային միջոցների մի մասն օգտագործել սույն ՀՆՀ-ի արդյունքում կնքված համաձայնագրի (համաձայնագրերի) շրջանակներում Պետական կառավարման ներքին համակարգերի (ՓԷԿՀ, ՄՌԿՀ և այլն) արդիականացման և ինտեգրման մատակարարման և տեղադրման դիմաց վճարումներ կատարելու համար:

3.       ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն հանդես է գալիս որպես ծրագրի իրականացման գրասենյակ և ներկայումս հրավիրում է ընդունելի և համապատասխան որակավորում ունեցող հայտատուներին ներկայացնել փակ ծրարներով հայտեր` Պետական կառավարման ներքին համակարգերի (ՓԷԿՀ, ՄՌԿՀ և այլն) արդիականացման և ինտեգրման մատակարարման և տեղադրման համար: Ծրագրի նպատակն է արդիականացնել և բարելավել առկա փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգը (ՓԷԿՀ) օգտատերերի պահանջների և վերջին տաս տարիների ընթացքում տեղի ունեցած տեխնոլոգիական զարգացումների հիման վրա: Առկա ՓԷԿՀ-ի բարելավման և արդիականացման ընդհանուր նպատակն է բարձրացնել ավելի քան 60 պետական հաստատությունների ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը, զգալիորեն բարելավել տվյալների փոխանակումը, պետական հաստատությունների միջև հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողությունը, ինչպես նաև ընդհանուր ներքին արդյունավետությունը: ՓԷԿՀ-ի բարելավման և արդիականացման միջոցով կներդրվեն կատարողականի գնահատման այնպիսի նոր գործառույթներ, ինչպիսիք են՝ աշխատակազմի ծանրաբեռնվածությունը, վերջնաժամկետների բաշխումը և առաջադրանքի տևողության գնահատումը յուրաքանչյուր հանձնարարականի համար: Առկա ՓԷԿՀ-ն կդառնա ոչ միայն փաստաթղթաշրջանառության կառավարման և փոխանակման լուծումներ ապահովող գործիք, այլև կծառայի որպես միջավայր, որտեղ հանրային ծառայողները կարող են քննարկել փաստաթղթերի նախապատրաստմանն առնչվող բոլոր հարցերը, այդ թվում՝ քվեարկությունը, ֆորումները և այլն: Առկա ՓԷԿՀ-ն կարդիականացվի՝ ապահովելով Հայաստանում գործող էլեկտրոնային կառավարման մյուս համակարգերի, այդ թվում՝ անձնագրային ծառայությունների, բիզնեսի գրանցման, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգի և այլ ծառայությունների հետ դրա ինտեգրման հնարավորությունը, ինչը հնարավորություն կտա առավել ճշգրիտ կերպով իրականացնել տվյալների հավաքագրումն ու մշակումը:

4.       Մրցույթը կանցկացվի «ՎԶՄԲ Վարկերի և ՄԶԸ փոխառությունների շրջանակներում գնումների համար» մշակված Համաշխարհային Բանկի Ուղեցույցների շրջանակներում Միջազգային մրցակցային մրցույթի (ICB/ ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն (Բանկի կողմից 2011թ. -ի հունվարին հրապարակված և 2014 թ. -ի հուլիսին վերանայված), և հայտ կարող են ներկայացնել նշված Ուղեցույցների համաձայն ընդունելի համարվող բոլոր այն Հայտատուները, որոնք համապատասխանում են որակավորման ստորև ներկայացված որակավորման նվազագույն չափանիշներին:

 

Որակավորման չափանիշներ

 

Պահանջ

Մեկ ընկերություն

Համատեղ ձեռնարկություն (առկա կամ նախատեսվող)

 

 

Բոլոր անդամները /գործընկերները միասին

Յուրաքանչյուր անդամը/ գործընկերը

Մեկ անդամը/ գործընկերը

ա. Փորձ

 

ՏՀՏ ոլորտում գործունեության առնվազն 5 տարվա փորձ

 

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Էլ. կառավարման առցանց համակարգերի մշակման առնվազն 5 տարվա փորձ

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

2011-2016 թթ.-ի ընթացքում համանման բնույթի առնվազն 3 հաջողությամբ իրականացված պայմանագրերի առկայություն՝ նշելով գնորդին, պայմանագրի գինը և մատակարարված ապրանքները

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

 

 

 

 

 

բ. Տեխնիկական կարողություններ

Ծրագրային ապահովման համար

Հայտատուն կամ վերջինիս կողմից նշանակված ենթակապալառուն պետք է ունենա երաշխիքային սպասարկման կենտրոն կամ որպես Ծրագրի նախնական պլանի մի մաս պետք է ներկայացնի Բաժին VI-ի՝ «Տեխնիկական պահանջների» համաձայն երաշխիքային սպասարկման ծառայությունների և տեխնիկական աջակցության տրամադրման նպատակով Երաշխիքային սպասարկման նման կենտրոն ստեղծելու մանրամասները:

Սարքաշարի համար

Հայտատուն պետք է ներկայացնի հղում վաճառողի պաշտոնական կայքէջին, որտեղ հնարավոր կլինի տեսնել տեղեկատվություն Հայաստանի տարածքում գործող պաշտոնական սպասարկման կենտրոնի մասին: Սպասարկման կենտրոնի համար սահմանվում է առնվազն մեկ տարվա աշխատանքային գործունեության պահանջ: 

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

գ. Ֆինանսական կարողություններ

Հայտատուները պետք է տրամադրեն իրենց ֆինանսական հաշվետվությունները վերջին երեք (3) տարիների համար (2014 թ., 2015 թ. և 2016 թ.)

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

 

Վերջին երեք (3) տարիներից (2014 թ., 2015 թ. և 2016 թ.)  ցանկացած երկու (2) տարիների ընթացքում տարեկան միջին շրջանառությունը պետք է հավասար լինի այս պայմանագրի համար Հայտատուի կողմից առաջարկվող արժեքին:

Պետք է բավարարի պահանջը

Պետք է բավարարի պահանջը

Կիրառելի չէ

Կիրառելի չէ

 

5.       Հետաքրքրված, ընդունելի հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից և Մրցութային փաստաթղթերն ուսումնասիրել Երևանի ժամանակով 09:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում ստորև ներկայացվող հասցեում:

6.       Հետաքրքրված հայտատուները Մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը (տպագիր և (կամ) էլեկտրոնային տարբերակը)   անգլերենով կարող են ստանալ ներքոհիշյալ հասցեով գրավոր դիմում ներկայացնելուց հետո: Ի հավելումն տպագիր օրինակների՝ փաստաթուղթը, պահանջի դեպքում, նաև կուղարկվի էլեկտրոնային փոստի միջոցով: Մրցութային փաստաթղթերը (անվճար հիմունքներով) նաև կարելի է ներբեռնել www.gnumner.am (http://gnumner.am/am/category/129/1.html) կայքէջից: Ավելին, ԱՖԾԿԿ-ն պատասխանատու չէ կայքէջից փաստաթղթերի սխալ կամ թերի ներբեռնման համար կամ Մրցութային փաստաթղթի որևէ հավելվածի բացակայության համար: Տպագիր և էլեկտրոնային օրինակների միջև որևէ անհամապատասխանության դեպքում գերակայող կհամարվի տպագիր օրինակը:

7.        Հայտերը պետք է ներկայացվեն ստորև նշված հասցեով, մինչև 2017թ. Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ն (տեղական ժամանակով): Հայտերը պետք է երաշխավորված լինեն Հայտի երաշխիքով: Հայտի պահանջվող երաշխիքի գումարը կազմում է 14,500,000.0 ՀՀ դրամ կամ ազատ փոխարկելի այլ արժույթով համարժեք գումար: Ուշ ներկայացված հայտերը կմերժվեն: Հայտերը կբացվեն ստորև նշված հասցեում, 2017թ. Դեկտեմբերի 4-ին, ժամը 15:00-ին (տեղական ժամանակով) Հայտատուների այն ներկայացուցիչների ներկայությամբ, որոնք կցանկանան մասնակցել:

8.       Հնարավոր հայտատուների ուշադրությունը հրավիրում ենք (i) այն հանգամանքի վրա, որ նրանք իրենց հայտում պետք է հավաստեն, որ ամբողջ ծրագրային ապահովման համար տրված է գործող լիցենզիա, կամ՝ ծրագրային ապահովումն արտադրված է հայտատուի կողմից, և (ii) այն փաստի վրա, որ խախտումները համարվում են խարդախություն, ինչը կարող է հանգեցնել Համաշխարհային Բանկի կողմից ֆինանսավորվող պայմանագրերի շնորհման համար անընդունելի կարգավիճակի:

պարոն Էդգար Ավետյանին

Գործադիր տնօրեն

«Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ (ԱՖԾԿԿ ՊՀ)

ՀՀ ֆինանսների նախարարություն 

Կառավարության տուն 1, Հանրապետության հրապարակ

Երևան, 0010, Հայաստանի Հանրապետություն

Հեռ` +374 11 910 581

Ֆաքս` +374 10 545 708   

Էլ. փոստի հասցե՝ info@ffpmc.am