Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Աշխատակազմ | ԱՆԱՀԻՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ֆինանսական մասնագետ/հաշվապահ

Նոյեմբեր 21, 1957թ.

Հեռ`. 011 910587 (0587)

Էլ-փոստ anahit@ffpmc.am

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


1976-1981 թթ-ին սովորել է Երևանի Ժողովրդական տնտեսության պետական ինստիտուտի «Ժողովրդական տնտեսության պլանավորում» ֆակուլտետում, ավարտելով` ստացել տնտեսագետի որակավորում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


2014թ.-ից աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն»-ում` որպես ֆինանսական մասնագետ/հաշվապահ:

2009-2013թթ. աշխատել է «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում`որպես գլխավոր հաշվապահ:

2001-2009թթ.-ին աշխատել է «Բնական պաշարների կառավարման և չքավորության նվազեցման ծրագրի իրականացման գրասենյակ» ՊՀ-ում` որպես գլխավոր հաշվապահ:

1999-2001թթ.-ին աշխատել է «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ վարկային ծրագիրն իրականացնող «Կրթական Ծրագրերի Կենտրոն» ԾԻԳ-ում` որպես ֆինանսիստ:

1998-2000թթ-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտաքին վարկերի հաշվին իրականացվող ծախսերի ֆինանսական ծրագրավորման և դրանց կատարման ընթացքի մոնիթորինգի» վարչությունում` որպես գլխավոր մասնագետ:

1995-1997թթ.-ին աշխատել է որպես ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան օգնության համակարգման կենտրոնի» ֆինանսների գծով գլխավոր մասնագետ:

1996-1997թթ.-ին աշխատել է որպես ՄԱԿ-ի (UNDP) հովանոցային ծրագրի ֆինանսիստ:

1988-1992թթ.-ին աշխատել է Լիտվայի Հանրապետությում` «Վիլյմա» արտադրական միավորումում` (ք. Վիլնյուս) որպես կոնստրուկտորական բյուրոյի տնտեսագետ:

1983-1988թթ.-ին աշխատել է որպես  Հայաստանի Առողջապահության նախարարության օբյեկտները կառուցող դիրեկցիայի գլխավոր հաշվապահ:

1982-1983թթ.-ին աշխատել է որպես «Հայէներգոշինինդուստրիա» ձեռնարկության աշխատավարձի և աշխատանքի կազմակերպման բաժնի վարիչ:

1979-1982թթ.-ին աշխատել է որպես Հայաստանի Կապի նախարարության օբյեկտները կառուցող դիրեկցիայի գլխավոր հաշվապահի տեղակալ:

1978-1979թթ.-ին աշխատել է որպես Հայաստանի Կապի նախարարության օբյեկտները կառուցող դիրեկցիայի ավագ հաշվապահ:

1977-1978թթ.-ին աշխատել է Հայաստանի Կապի նախարարության ապարատում` որպես ավագ հաշվապահ:

 

ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ


1995թ.-ին մասնակցել է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի  «Ասպիրանտական դպրոցի» օպերատորական համակարգչային դասընթացներին:

1995թ.-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից ծախսումների և Ձեռք բերումների գծով սեմինարին (Կիևում):

1996թ.-ին մասնակցել է անգլերենի ինտենսիվ ուսուցման ծրագրին (Երևան):

1996թ.-ին  մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված վարկերի տրամադրման ուղղությամբ վերապատրաստմանը (Մինսկ):

1997թ.-ին մասնակցել է Ամերիկյան «Crown Agents» ընկերության կողմից վարկային ծրագրերի իրականացման համար ձեռքբերումների սեմինարին:

1997թ.-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված Ֆինանսական միջոցների ծախսումների գծով սեմինարին (Երևան):

1997թ.-ին մասնակցել է «AMYO EXCO» աուդիտորական կազմակերպության կողմից անցկացված «Միջազգային աուդիտի անցկացման» սեմինարին (Երևան):

2000թ.-ին մասնակցել է «Sibley International» կազմակերպության կողմից կազմակերպված «Ֆինանսական հաշվառման և կառավարման հիմունքներ» դասընթացին (Երևան):

2004թ.-ին մասնակցել է «Հաշվապահության ուսուցման միջազգային Կենտրոն» կրթական հիմնադրամի կողմից գործող հաշվապահների վերապատրաստման դասընթացին:

2004թ.-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպվող գնումների վերաբերյալ սեմինարին:

2006թ.-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված «Ծախսումներ և ֆինանսական կառավարում» թեմայով սեմինարին (Զագրեբ):

2007թ.ին մասնակցել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի կողմից կազմակերպված անգլերենի հատուկ դասընթացին  (երրորդ փուլ):

2010թ.-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված «Ծախսումներ, ինչպես նաև ինտերնետով ծախսումներ և ֆինանսական կառավարման ծախսումներ» թեմայով սեմինարին (Երևան):

2011թ.-ին մասնակցել է Համաշխարհային Բանկի կողմից կազմակերպված «Ֆինանսական կառավարում, մասհանում, գնումներ, պայմանագրերի կառավարում և հակակոռուպցիոն գործողություններ» թեմայով դասընթացին (Թբիլիսի):

2000թ.-ից առ այսօր հանդիսանում է «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցացիայի»  լիիրավ անդամ:

Տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին:


 

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ


Ունի 1 երեխա: