Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոն

«Արդյունավետ միջավայր, ոլորտի զարգացում և ընկերությունների աճ»


ԳՏԿ-ի մասին

 

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:

ԳՏԿ-ի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:

 

ԳՏԿ-ի գործունեությունը


Բիզնեսի զարգացում

 

ԳՏԿ-ն տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է մի շարք ոլորտներում՝ այդ թվում տրամադրելով բիզնես խորհրդատվություն, մենթորինգ, մարքեթինգ և խթանում, ֆինանսական աղբյուրների ներկայացում, բիզնես կապերի ձևավորում՝ ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում բարձրացնելու նպատակով:

Այն աջակցում է տեխնոլոգիական թիմերին, սկսնակ և գոյություն ունեցող ընկերություններին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:


Հմտությունների զարգացում

 

Կենտրոնը աջակցում է ընկերություններին բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ տրամադրելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներ և սեմինարներ: Միևնույն ժամանակ աջակցում է ուսումնական գործընկերության ստեղծմանը արդյունաբերական և տեխնոլոգիական համալսարանների միջև՝ խրախուսելու ուսումնական գործընկերությունները և հզորացնելու համալսարանների դերը որպես ակտիվ R&D կենտրոններ:


Աշխատանքային տարածք

 

ԳՏԿ-ն տեխնոլոգիական ընկերութուններին, ոլորտի հետ առնչվող կազմակերպություններին և կրթական հաստատություններին տրամադրում է ժամանակակից սարքավորումներով հագեցած տարածք, ծառայություններ և ենթակառուցվածքներ` կազմակերպելու բիզնես միջոցառումներ, այդ թվում համաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ, բիզնես հանդիպումներ, դասընթացներ և այլն: Հասանելի է նաև հարմարավետ և ամբողջությամբ կահավորված ընդհանուր օգտագործման տարածք:

 

ԳՏԿ-ի լաբորատորիաները


Մուլտիմեդիայի լաբորատորիան միտված է մուլտիմեդիայի ոլորոտում վերապատրաստել որակյալ մասնագետներ

Մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիան  իր տեսակի մեջ առաջինն է, որն աջակցում է մաքուր տեխնոլոգիաների ծրագրերի զարգացմանը

ՏՏ/Ճարտարագիտությանլաբորատորիան նպատակաուղղված է մասնագետներ վերապատրաստել հեռահաղորդակցության, էլեկտրոնիկայի, մեխանիկայի ոլորտներում։

 

Հասանելի են նաև Աքսելերացիայի ծառայություններ:

 

Իսկ Դուք գիտեի՞ք, որ

 

ԳՏԿ-ում տեղակայված է 23 տեխնիկական ընկերություն

ԳՏԿ-ում 12 ընկերություն ունեցել են ավելի քան 600 000 ԱՄՆ դոլար ներդրում

ԳՏԿ-ն տարեկան վերապատրաստում է 1000 մասնագետ

 

         

Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Հայաստան, 3105 Գյումրի, Գայի 1

+374 (55) 135 558

gtc@eif.am

www.gtc.am