ՎԱՐԿ ԹԻՎ IDA 5114
Ստորագրվել է 09.07.2012թ.-ին
Ուժի մեջ է մտել 28.12.2012թ-ին։
Ընդհանուր գումարը կազմում է 12000000.0 ԱՄՆ դոլար
Վարկային ծրագրի ավարտը նախանշվում է 31.12.2017 թ-ին։
ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ
Ծրագիրը բաղկացած է 4 բաղադրիչից։ Դրանք են`
Բաղադրիչ 1 |
Ինստիտուցիոնալ զարգացում և փոփոխության կառավարում
|
Բաղադրիչ 2 |
Գործընթացի արդիականացում և պարտավորությունների կատարման կառավարում
|
Բաղադրիչ 3 |
ՏՏ ենթակառուցվածքի և համակարգերի արդիականացում
|
Բաղադրիչ 4 |
Ծրագրի կառավարում և իրականացում
|
ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐ
Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի եկամուտների վարչարարության համապարփակ արդիականացմանը: Ծրագիրը կֆինանսավորի ՀՀ ՖՆ-ի հիմնական ՏՀՏ ենթակառուցվածքում հույժ կարևոր ներդրումները, որպեսզի ՀՀ ՖՆ-ին հնարավորություն ընձեռնվի արդիականացնել իր բիզնես գործընթացները, ընդլայնվի էլ. կառավարման կիրարկումը, այդ թվում նաև հարկային հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացումը, ինչպես նաև ներդնել առավել թիրախավորված, ռիսկի վրա հիմնված պարտավորությունների իրականացման ռազմավարություն` հիմնվելով պարտավորությունների կամավոր իրականացման վրա: