Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...



ՎԱՐԿ ԹԻՎ 5398-ԱՄ  

 

Ստորագրվել է  30.03.2010 թ-ին։

Ուժի մեջ է մտել 29.10.2014թ-ին։

Ընդհանուր գումարը կազմում է 21.200.000 ԱՄՆ դոլար

Վարկային ծրագրի ավարտը նախանշվում է 31.12.2018 թ-ին։

 

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

 

Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից։ Դրանք են`

 

Բաղադրիչ 1

Համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում 

Բաղադրիչ 2

Աջակցություն Կառավարության կողմից  Զբաղվածության նոր ռազմավարության իրականացմանը 

Բաղադրիչ 3

Կենսաթոշակային համակարգի արդիականացում 

Բաղադրիչ 4

ԱՍՀՆ-ի վերլուծական կարողությունների և մոնիթորինգի ու գնահատման համակարգերի ամրապնդում 

Բաղադրիչ 5

Ծրագրի կառավարում և իրականացում

 

 

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

 Սոցիալական Պաշտպանության Վարչարարության Երկրորդ Ծրագրի վերջնանպատակն է բարելավել կենսաթոշակային, զբաղվածության, սոցիալական աջակցության և այլ սոցիալական ծառայությունները, որոնք բնակչությանն են մատուցվում ԱՍՀՆ-ի կողմից կանոնակարգվող ոլորտի ներքո և ավելացնել վերջիններիս հասցեականությունը, արդյունավետությունը և որակը, որը կուղենշվի շահառու սոցիալական խմբերի գոհունակության մակարդակի համեմատ։ Ծրագրային ներդրումները մեծապես կուղղորդվեն այնպիսի միջոցառումների իրականացմանը, որոնք հնարավորություն կընձեռեն ամրապնդել սոցիալական պաշտպանության(ՍՊ) ոլորտի վարչարարությունը և իրականացնել ռազմավարական բարեփոխումները, որոնք սահմանվել են ՀՀ Կառավարության կողմից և գտնվում են ընթացքի մեջ։