Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...



ՎԱՐԿ ԹԻՎ 7854-ԱՄ  

 

Հաստատվել է 16.03.2010թ-ին։

Ստորագրվել է  30.03.2010 թ-ին։

Ուժի մեջ է մտել 26.07.2010 թ-ին։

Ընդհանուր գումարը կազմում է 9.000.000 ԱՄՆ դոլար

Վարկային ծրագրի ավարտը նախանշվում է 31.01.2017 թ-ին։

 

ԾՐԱԳՐԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐ

 

Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից։ Դրանք են`

 

Բաղադրիչ 1

Քաղաքականության մշակման և ծառայությունների մատուցման ոլորտում գերատեսչական հզորությունների ուժեղացում

 

Բաղադրիչ 2

Մարդկային կապիտալի արդյունավետության առավելագույնի հասցնումը հանրային հատվածում

 

Բաղադրիչ 3

Համակարգերի զարգացում` կատարելագործված աշխատանքի և թափանցիկության նպատակով

 

Բաղադրիչ 4

Ժամանակին տեխնիկական աջակցություն

 

Բաղադրիչ 5

Ծրագրի կառավարում և իրականացում

 


ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐ


Ծրագրի նպատակն է քաղաքականության ձևավորման գործում ինստիտուցիոնալ կարողութ-յունների ամրապանդման, մարդկային կապիտալի արդյունավետության բարձրացան միջոցով խթանել պետական հատվածի կառավարումը` նպատակ ունենալով բարելավել ծառայությունների մատուցումը։ Ծրագրի նպատակն է պիլոտային նախարարություններում որոշել բիզնես գործընթացերի կազմակերպչական շրջանակը, բարելավել բիզնես գործընթացների կառավարումը, ապահովել պատշաճ միջգերատեսչական համագործակ-ցություն։ Նախատեսվում է նաև տեխնիկական իրագործելիության ուսումնասիրություն իրականացնել` որոշելու համար բարեփոխումների տեսակետից առկա ռիսկերը և խոչընդոտները, օժանդակել ՔԾԽ-ում էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի զարգացմանը` կառավարչական տարբեր հիմնարկների միջև փոխգործակցության բարելավման նպատակով։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև խորհրդատվական ծառայությունների մատուցել գրանցված առաջընթացի մանիթորինգի, ֆիդուցիար հսկողության և այլ  նպատակով։