Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Դասընթացներ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար

Դասընթացներ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար

03.07.2014

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Դասընթացներ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ համար» առաջադրանքը իրականացնելու նպատակով հայտարարվում է խորհրդատվական ընկերության ընտրության մրցույթ։

 

Այս առաջադրանքի նպատակն է աջակցել ՎՏԿ անձնակազմին՝ ՎՏԿ ծրագրերի ներքո դասընթացներ իրականացնելու գործում։ 

 

Ընտրված խորհրդատվական ընկերությունը պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

  • ՎՏԿ համար դասընթացների տարեկան ծրագրի նախապատրաստում՝ սահմանված գերակայությունների հիման վրա։  
  • Դասընթացների տարեկան ծրագրի եռամսյակային մոնիտորինգ՝ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ ներառելու նկատառումով։ 
  • Քարոզչական միջոցառումների մշակում և իրականացում, հայտարարությունների նախապատրաստում և տարածում, դիմումների հավաքագրում և դասընթացների մասնակիցների խմբի ձևավորում։ 
  • Դասընթացավարների հայտնաբերում, ընտրություն և նրանց հետ պայմանագրերի կնքում։
  • Դասընթացների ծրագրի, ուսանողների գնահատման մոդելների և ուսուցողական նյութերի համապատասխանեցում՝ ընտրված դասընթացավարների հետ համագործակցությամբ։  
  • Դասընթացների անցկացման տարածքների որոշում, դասընթացների իրականացման շարունակական համակարգում և մոնիտորինգ։ 
  • Դասընթացների գնահատման համակարգի մշակում, ներառյալ մասնակիցների կողմից գնահատման թերթիկները, հավաքագրված տվյալների վերլուծությունը և դասընթացների բարելավման կամ անհրաժեշտ փոփոխությունների վերաբերյալ համապատասխան առաջարկությունների մշակումը։
  • Դասընթացների մասնակիցների տվյալների շտեմարանի ստեղծում և սպասարկում։
  • Արդյունավետ հաղորդակցություն հիմնական շահառուների և ծրագրի գործընկերների հետ։ 
  • Ակտիվ համագործակցություն կրթական այլ նախաձեռնությունների հետ։  
  • Մի շարք դասընթացների իրականացում ՎՏԿ-ում՝ ընդհանուրը 5000 ժամ տևողությամբ, որոնք կներառեն հետևյալ հիմնական ուղղությունները՝ Ծրագրավորման հիմունքներ,    Գործարարության ոլորտում, Սարքավորումների ճարտարագիտական նախագծում։

 

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. սեպտեմբերից 12 ամսվա ընթացքում` երկարացման հնարավորությամբ.

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին`

  • Իրավաբանորեն գրանցված ընկերություն, 
  • Դասընթացների մշակման եւ իրականացման, բովանդակության ստեղծման եւ Դասընթացների արդյունավետության գնահատման ոլորտում առնվազն 3 տարվա փորձ (նախընտրելի է ՏՀՏ ոլորտում), 
  • Ինստիտուցիոնալ եւ մարդկային ներուժ` դասընթացներ կազմակերպելու համար։ 

 

Վերը շարադրված պահանջներին համապատասխանող խորհրդատվական ընկերությունները կարող են մինչեւ սույն թվականի հուլիսի 18-ը ներկայացնել հետաքրքրվածության հայտեր անհրաժեշտ տեղեկություններով (ընկերության վերաբերյալ համառոտ տեղեկատվություն` ընդհանուր աշխատանքային փորձի, այդ թվում վերջին տարիներին նմանատիպ հանձնարարականների իրականացման փորձի, վերընշված պահանջներին բավարարող անձնակազմի առկայության վերաբերյալ, աշխատակազմի կենսագրական թերթիկները եւ այլն)