Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու

12.06.2014

ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը հայտնում է, որ Համաշխարհային բանկի «Էլ.հասարակության եւ մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում «Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի /ՎՏԿ/ բիզնեսի զարգացման խորհրդատու» հանձնարարականի իրականացման համար խորհրդատու ընտրելու նպատակով հայտարարվում է անհատ խորհրդատուի ընտրության մրցույթ։

 

Այս հանձնարարականի հիմնական նպատակն է ապահովել ՎՏԿ-ի կողմից առաջարկվող բիզնեսի զարգացման ծառայությունների բարձր արդյունավետությունը՝ աջակցելու տեղական ընկերություններին ու ձեռնարկատերերին կենտրոնի կողմից տեխնոլոգիական օժանդակման, ինկուբացիայի եւ բիզնեսի զարգացման ծառայություններին մատուցմանը եւ Վանաձորում սկսնակ ընկերությունների էկոհամակարգի ստեղծմանը։

 

Խորհրդատուն պետք է իրականացնի հետեւյալ առաջադրանքները`

  • բիզնեսի զարգացման (ներառյալ կառավարման, մարքեթինգի, ներդրումների ներգրավման եւ այլ թեմաներով) խորհրդատվության եւ մենթորային ծառայությունների տրամադրում ձեռնարկատերերին ու սկսնակ թիմերին,
  • օժանդակում սկսնակ տեխնոլոգիական թիմերի ձեւավորմանը` ՎՏԿ-ի դասընթացների մասնակիցներից ու այլ մասնագետներից,
  • մենթորային ծառայությունների տրամադրում ՎՏԿ-ի սկսնակ թիմերին ու նորաստեղծ ընկերություններին,
  • ՏՀՏ և/կամ ճարտարագիտական լուծումների բացահայտում, որոնք կարող են կիրառվել Լոռու մարզի տարբեր  ոլորտներում,
  • բանակցությունների վարում արտասահմանյան եւ երեւանյան ընկերությունների հետ Վանաձորում մասնաճյուղեր բացելու վերաբերյալ,
  • աջակցություն ՎՏԿ-ի ղեկավարին եւ ՁԻՀ-ին` դրամական միջոցների հավաքագրման գործում։

Ծառայությունները նախատեսվում է իրականացնել 2014թ. օգոստոսից` մեկ տարվա ընթացքում՝ հետագա երակարացման հնարավորությամբ։

 

Խորհրդատուն պետք է բավարարի հետեւյալ որակավորման չափանիշներին եւ պետք է լինի/ունենա`

  • Առնվազն Բակալավրի աստիճանի կրթություն /Մագիստրոսական աստիճանը նախընտրելի է/,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ բիզնեսի կառավարման կամ խորհրդատվության ոլորտում,
  • Հայաստանի տեղեկատվական  և բարձր տեխնոլոգիաների ոլորտների իմացություն,
  • Ներկայացման եւ բանակցային գերազանց հմտություններ,
  • Հայերենի, ռուսերենի եւ անգլերենի գերազանց իմացություն։

Հաղորդակցման գերազանց հմտություններ, թիմային աշխատանքում ներգրավվելու կարողություն Վերը շարադրված պահանջներին համապատասխանող անհատ խորհրդատուները կարող են մինչեւ սույն թվականի  հունիսի 20-ը ներկայացնել հետաքրքրվածության գրություն եւ կենսագրական թերթիկ: