Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/ համար  սարքավորումների ձեռք բերում

Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/ համար սարքավորումների ձեռք բերում

03.06.2014

           Փաթեթ թիվ ICB No։ 2.3.2-G-2a/Լոտ 1, 2

 

 1.    Հայտերի ներկայացման սույն հրավերը ներկայացվում է ի լրումն սույն ծրագրի Գնումների գլխավոր ծանուցմանը (ԳԳԾ), որը UNDB online ինտերնետային կայքում զետեղվել է 2010թ-ի հոկտեմբերի 13-ին։ 

 2.    Հայաստանի Հանրապետությունը «Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկից» (ՎԶՄԲ ) վարկ է ստացել` «էլեկտրոնային հասարակության եւ մրցունակության համար նորարարության ծրագրի» ծախսերի ֆինանսավորման համար, եւ վերջինս նպատակ ունի է այս վարկի միջոցների մի մասն օգտագործել Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/ համար սարքավորումների ձեռք բերման թիվ ICB-2.3.2-G-2a/Լոտ 1,2-ի Հայտերի ներկայացման հրավերի համատեքստում` համաձայնագրի շրջանակներում վճարումների կատարման համար։

 3.    «Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը» /ՁԻՀ/ եւ ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն /ԱՖԾԿԿ/ այժմ հրավիրում են պահանջներին համապատասխանող հայտատուներին ներկայացնել կնքված հայտեր Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի /mLab/համար սարքավորումների ձեռք բերման նպատակով։

4.    Մրցույթը կանցկացվի 2004թ-ի մայիսին հրապարակված եւ 2006թ-ի հոկտեմբերին եւ 2010թ-ի մայիսին վերանայված «ՎԶՄԲ փոխառությունների եւ ՄԶԸ վարկերի շրջանակներում գնումների համար» ՀԲ ուղեցույցներով սահմանված Միջազգային մրցակցային մրցույթի (ՄՄՄ) ընթացակարգերի համաձայն։ Հայտ կարող են ներկայացնել Ուղեցույցների շրջանակներում սահմանված թույլատրելի երկրներից բոլոր հայտատուները։ 

5.    Հայտատուները կարող են դիմել մեկ կամ երկու լոտերի համար։Հայտատուները կգնահատվեն յուրաքանչյուր լոտի համար առանձին, եւ եթե առաջարկվելու են զեղչեր, ապա դրանք պետք է առաջարկվեն յուրաքանչյուր լոտի համար։

 6.    Հետաքրքրված համապատասխանող Հայտատուները կարող են հետագա տեղեկություններ ձեռք բերել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական  ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ից եւ ուսումնասիրել մրցութային փաստաթղթերը ստորեւ նշված հասցեում տեղական ժամանակով 9։00-ից մինչեւ 18։00։ 

 7.  Որակավորման պահանջները ներառում են.

(աՖինանսական կարողություններ.

Հայտատուն պետք է ներկայացնի փաստաթղթային հավաստում առ այն, որ վերջինս բավարարում է հետեւյալ ֆինանսական պահանջներին՝

  • Վերջին երեք տարիների /2011-2013թթ/ միջին տարեկան շրջանառությունը նվազագույնը պետք է կազմի. Լոտ 1-ի համար 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, Լոտ 2-ի համար` 100,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, երկու լոտի համար միասին`400,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար։
  • Հայտատուն պետք է ներկայացնի վերջին երեք տարիների համար հաշվետվություններ ֆինանսական վիճակի վերաբերյալ, ինչպիսիք են շահութահարկի կամ ԱԱՀ-ի հաշվարկի հաշվետվությունները։

 

(բՓորձ եւ տեխնիկական կարողություն.

Հայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնի` ցույց տալու համար, որ վերջինս համապատասխանում է փորձառության հետեւյալ պահանջին/ներին՝  

  • Նմանատիպ ապրանքների մատակարարման եւ/կամ արտադրման նվազագույնը 3 տարվա փորձ։
  • Մեկ լոտի համար դիմելու դեպքում վերջին 3 տարիների /2011-2013թթ/ ընթացքում հայտի գնից ոչ պակաս գումարով առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի հաջողությամբ իրականացում։ Երկու լոտի համար դիմելու դեպքում`վերջին 3 տարիների /2011-2013թթ/ ընթացքում երկու հայտերի գների գումարից ոչ պակաս գումարով առնվազն մեկ նմանատիպ ապրանքների մատակարարման պայմանագրի հաջողությամբ իրականացում։

Խնդրում ենք ներկայացնել պայմանագրերի եւ ընդունման ակտերի պատճենները։

  • Օտարերկրյա հայտատուն, որը չի գործում Հայաստանում, պետք է ներկայացվի տեղական գործակալի միջոցով, որը կիրականացնի հետմատակարարման` մատակարարի երաշխիքային սպասարկման պարտավորությունները։

 

Համատեղ ձեռնարկույամբ հանդես գալու դեպքում, ՀՁ-ի յուրաքանչյուր գործընկերը պետք է բավարարի Ֆինանսական կարողությունների, փորձառության եւ տեխնիկական կարողությունների պահանջներին։

 

(գՀայտատուն պետք է փաստաթղթային փաստարկ ներկայացնիցույց տալու համարոր վերջինս առաջարկած ապրանքները բավարարում են  հետեւյալպահանջին՝

 

 Մատակարարվող ապրանքները պետք է ունենան ISO 9001։2008 կամ համարժեք սերտիֆիկատ։

           

       Տեղական շուկայում արտադրվող որոշակի ապրանքների նկատմամբ գնային արտոնության գործակից չի կիրառվելու։              

 8. Հետաքրքրված հայտատուները կարող են ձեռք բերել անգլերեն լեզվով մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստորեւ ներկայացվող հասցեով գրավոր դիմում ներկայացնելով եւ ԱՄՆ 50 դոլար կամ ցանկացած այլ փոխարկելի արժույթով համարժեք գումար կազմող, չփոխհատուցվող գումար վճարելով։ Վճարման մեթոդը կլինի նշված գումարի փոխանցումը ԱՖԾԿԿ-ի` ստորեւ ներկայացվող հաշվեհամարին։ Մրցութային փաստաթղթերի տպագիր տարբերակը կփոխանցվի Հայտատուի ներկայացուցչին։ Հայտատուների հարմարության համար, վերջիններիս խնդրանքով Մրցութային փաստաթղթերի ոչ պաշտոնական էլեկտրոնային տարբերակը կուղարկվի էլ. փոստով։ Տպագիր եւ էլեկտրոնային տարբերակների միջև անհամապատասխանության դեպքում կգերակայի տպագիր տարբերակը։

Հաշվեհամարի մանրամասներն են`

HSBC Բանկ Հայաստան

001-155142 - 045

Swift Code։ MIDLAM22

 

9.  Հայտերը պետք է ներկայացվեն ստորեւ նշված հասցեով, մինչեւ 2014թհուլիսի 15-ըժ. 15։00 (տեղական ժամանակ)։ Հայտերը չի թույլատրվում ներկայացնել էլեկտրոնային տարբերակով։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտատուի ներկայացուցիչների ներկայությամբ` 2014թ.հուլիսի 15-ին ժ.15։00 (տեղական ժամանակ)։ Բոլոր հայտերի պետք է ապահովված լինեն Հայտի երաշխիքով։  Հայտի երաշխիքի գումարը պետք է կազմի Լոտ 1-ի համար 5,400 ԱՄՆ  դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար, Լոտ 2-ի համար`1,800 ԱՄՆ դոլար կամ դրան համարժեք ազատ փոխարկելի այլ արժույթով գումար։ Երկու լոտի համար դիմելու դեպքում` Հայտի երաշխիքը պետք է տրամադրվի յուրաքանչյուր լոտի համար առանձին, քանի որ գնահատումը եւս համաձայն ՑՀ 36.3/ա/ կետի կատարվելու է յուրաքանչյուր լոտի համար առանձին։