Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Էլ-ծառայությունների փոխգործելիության շրջանակ և քաղաքականության ձևավորման վերլուծություն

Էլ-ծառայությունների փոխգործելիության շրջանակ և քաղաքականության ձևավորման վերլուծություն

08.07.2014

Հայաստանի Հանրապետություն

Պետական Հատվածի Արդիականացման Երկրորդ Ծրագիր

Վարկ No. 7854-AM

 

Առաջադրանքի անվանումը՝ Էլ-ծառայությունների փոխգործելիության շրջանակ և քաղաքականության ձևավորման վերլուծություն

 

Հղում No. (համաձայն Գնումների Պլանի): PSMP2- C- 3.1.3.1

 

Հայաստանի Հանրապետությունը միջոցներ է ստացել Համաշխարհային բանկից “Պետական հատվածի արդիականացման երկրորդ ծրագրի ֆինանսավորման համար,  նպատակ ունի օգտագործել այս միջոցների մի մասը խորհրդատվական ծառայությունների համար: 

 

 

Էլ-կառավարության նախաձեռնության իրականացման նպատակով Հայաստանը որդեգրել է ապակենտրոնացված մոդել, ըստ որի օգտվողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու համար պատասխանատու են անհատական պետական մարմինները: Սակայն, ջանքերի և ծախսերի կրկնությունից խուսափելու և էլ-ծառայությունների իրականացումը հնարավոր դարձնելու և արագացնելու   նպատակով, ինչպես նաև ապահովելու համար պետական մարմինների անհրաժեշտ ինտեգրումը, էլ-կառավարության որոշ տարրեր  կբաշխվեն և կիրականացվեն կենտրոնացված եղանակով: Համակառույցի բաշխված մասը կազմված կլինի ինտեգրման ենթակառուցվածքից (ինտեգրման դող, օգտվողների փոխազդեցության գործիքների հավաքածու, անվտանգության ուղեմուտ և վճարումների ուղեմուտ), էլ-կառավարման պորտալ:

 

Խորհրդատուի ծառայությունների նպատակ կհանդիսանա պատասխանատվության ստանձնումը էլ-ծառայությունների փոխգործելիության շրջանակի մշակման և էլ-ծառայությունների ինտեգրման ենթակառուցվածքի համար պահանջների մշակման հետ կապված բոլոր հարցերի համար:  Սույն ծրագիրը կաջակցի Կառավարության ապարատին ստանդարտների մշակման, ինչպես նաև պետական հաստատությունների համար էլ-ծառայությունների մշակման համար քաղաքականության ձևավորման, խորհրդատվության, հաղորդակցության և ընդունման համար գործընթացների մոդելավորման գործում, ինչը հետագայում կինտեգրվի նախարարական բիզնես գործընթացներում: Ծրագիրը նաև կաջակցի կառավարությանը պետական բոլոր հաստատություններում էլ-ծառայությունների վերաբերյալ քաղաքականության ձևավորման համար պահանջվող համապատասխան ուղեցույցներ, մեթոդներ և այլ գործիքների հավաքածուներ ներդնելու հարցում: Այդ ամենից բխող նպատակ է հանդիսանում այն, որ այս գործողությունների պլանները ձևակերպվեն այնպես, որ հնարավոր լինի չափել համապատասխանությունը և իրականացումը; կառավարուոյան կողմից, այլ նախարարությունների և մարմինների կողմից, որոնք կհամագործակցեն ընդհանուր նպատակներին հասնելու համար և հանրության կողմից՝ կառավարությունից իրենց ունեցած սպասելիքների տեսանկյունից:

 

 

Առաջադրանքի կատարման ժամանակահատվածը կազմում է մոտավորապես 4 ամիս:

 

ՀՀ կառավարության աշխատակազմը և Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնը (ԱՖԾԿԿ) հրավիրում են խորհրդատվական ընկերություններին (Խորհրդատուներ) Ծառայության մատուցման վերաբերյալ արտահայտելու իրենց հետաքրքրությունը: Հետաքրքրված Խորհրդատուները պետք է տրամադրեն տեղեկություններ, որոնք կհաստատեն, որ նրանք ունեն Ծառայություններն իրականացնելու համար պահանջվող որակավորումը և համապատասխան փորձառությունը:

 

Ընտրության չափանիշներն են.

  • Առնվազն 7 տարվա ապացուցելի փորձ ազգային, տեղական և կազմակերպական մակարդակներում ՏՀՏ ծրագրերի մշակման, իրականացման և ղեկավարման ոլորտում;  
  • Համապարփակ գիտելիքներ պետական հատվածի էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման և փոխգործելիության վերաբերյալ;
  • Ապացուցելի աշխատանքային փորձ էլ-կառավարման մարտավարության հետ կապված քաղաքականության մշակման գործընթացների ոլորտում;
  • Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, ինչպես նաև ԵՄ երկրների անցումային տնտեսությունների հետ կապված փորձը առավելություն կհամարվի:

 

Հետաքրքրված խորհրդատուների ուշադրությունը հրավիրվում է Համաշխարհային բանկի՝ «ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման Ուղեցույցների» (2004 թ-ի մայիս, խմբագրված՝ 2006 թ-ի հոկտեմբերի 1-ին և 2010 թ-ի մայիսի 1-ին) («Խորհրդատուի ուղեցույց») 1.9 պարագրաֆին, որտեղ սահմանված է շահերի բախման վերաբերյալ Համաշխարհային բանկի քաղաքականությանը:

Իրենց որակավորումը բարձրացնելու համար Խորհրդատուները կարող են համագործակցել այլ ընկերությունների հետ՝ համատեղ կամ ենթախորհրդատվությամբ:

Խորհրդատվական ընկերության ընտրությունը կիրականացվի «Ուղեցույցներ. ՎԶՄԲ փոխատվությունների և ՄԶԸ վարկերի և դրամաշնորհների շրջանակներում Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձում» փաստաթղթում (2004 թ-ի մայիս, խմբագրված՝ 2006 թ-ի հոկտեմբերի 1-ին և 2010 թ-ի մայիսի 1-ին) հատկորոշված Մաս II -ի՝ Որակի և արժեքի վրա հիմնված ընտրության (ՈԱՀԸ) ընթացակարգերի համաձայն:

Հետաքրքրված թեկնածուները կարող են լրացուցիչ տեղեկատվություն ստանալ ներքոնշյալ հասցեով հետևյալ աշխատանքային ժամերին` 09:00-ից մինչ 18:00-ը:  

 

Հետաքրքրվածության հայտերը պետք է գրավոր ձևով ներկայացվեն ներքոնշյալ հասցեով (անձամբ, փոստով, ֆաքսով կամ էլ-հասցեով) մինչև 2014թ. հուլիսի 22-ը, ժ. 18:00 (տեղական ժամանակով):