Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Պաշտոնապես բացվեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը

Պաշտոնապես բացվեց Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը

13.11.2016

Նոյեմբերի 10-ին կայացավ ISTC Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլլսի և IBM համալսարանների հետ հարաբերությունների տարածաշրջանային ղեկավար Սերգեյ Բելովի մասնակցությամբ։ Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր ՀՀ կառավարությունից, IBM-ից, ԱՄՆ ՄԶԳ-ից, ինչպես նաև ավելի քան 100 ներկայացուցիչներ Հայաստանի տեխնոլոգիական, կրթական և բիզնես ոլորտներից:

Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ կառավարության, IBM-ի, ԱՄՆ ՄԶԳ-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի համատեղ ծրագիրն է, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրմանը: ISTC-ի նպատակներն են զարգացնել և կայունացնել ՀՀ բարձրագույն կրթական հաստատություններում ՏՀՏ կրթությունը, խթանել հետազոտական աշխատանքներն ու աջակցել ՏՀՏ ոլորտի ընկերությունների նորարարական մտքերի զարգացմանը՝ ստեղծելով նպաստավոր միջավայր կայուն բիզնեսի ձևավորման համար՝ համապատասխան ռեսուրսների, տեխնոլոգիաների և գիտելիքի տրամադրման միջոցով:

Պաշտոնական բացմանը հայտարարվեց ISTC hամատեղ hետազոտական դրամաշնորհային ծրագրի մասին՝ ուղղված Հայաստանի կրթական և գիտահետազոտական համակարգերի զարգացմանը: Ծրագրի շրջանակում տրամադրվելու է IBM ամպային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն, առևտրայնացման ռազմավարության մշակման աջակցություն և ֆինանսական աջակցություն: Հայտարարվեց նաև ԱՄՆ համալսարանների հետ համագործակցությանը միտված նոր ծրագրի մասին, ինչի շնորհիվ Հայաստանից հետազոտական խմբեր հնարավորություն կունենան IBM-ի հետ համագործակցող ԱՄՆ բուհերում մի քանի շաբաթյա փորձի փոխանամկան այցելություններ կատարել:
ISTC-ի պաշտոնական բացման շրջանակում մեկնարկեց ‹‹Ավելի խելացի Հայաստան 2016›› հեքեթոնը, որի նպատակն է գեներացնել նոր մտքեր և նպաստել նորարական լուծումների ստեղծմանը առողջապահության, հեռահաղորդակցության և ֆինանսական ոլորտներում, որոնք ուղղված կլինեն Հայաստանն ավելի խելացի դարձնելուն: