Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...


Հարցազրույց «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած սթարթափների հետ

Հարցազրույց «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակներում փոքր դրամաշնորհներ ստացած սթարթափների հետ

23.06.2016

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի կողմից իրականացվող «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագիրն ավարտվում է 2016թ-ի հունիսի 30-ին, ինչպես նաև այն հանգամանքը, որ հիշյալ ծրագրի շրջանակներում համաֆինանսավորվող դրամաշնորհներ են տրամադրվել հայտարարված մրցույթի արդյունքում ընտրված 33 սթարթափի՝ «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ն հարցում է անցկացրել կամայական ընտրված ընկերություններին ուղղված հարցերը և ընկերություններից ստացված պատասխաններն՝ առանց խմբագրության:

 

 

Հարց 1. Ինչպե՞ս առաջացավ Ձեր պրոյեկտի գաղափարը:

-Պրոյեկտի գաղափարը առաջացել է 2014 թվականի դեկտեմբերին, երբ չէինք ցանկանում այլևս զբաղվել ուրիշների համար պատվերներ կատարելով: Ուսումնասիրեցինք համաշխարհային փորձը և մեր տածաշրջանի շուկան:

Հարց 2. Ինչպե՞ս տեղեկացաք ՀԲ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու հնարավորության մասին:

-         Ծրագրի մասին տեղեկացել ենք ԻՏՁՄ-ից:

Հարց 3. Հակիրճ կներկայացնեիք Ձեր պրոյեկտը/ընկերությունը:

- Պրոյեկտը իրենից ներկայացնում է բջջային հավելված, որը հնարավորություն է տալիս ավտոմեքենա ունեցող վարորդներին հավելյալ գումար վաստակել, իսկ ավտոմեքենա չունեցողներին՝ ավտոմեքենա պատվիրել՝ մի վայից մեկ այլ վայր տեղափոխվելու համար:

Հարց 4. Ի՞նչ դրական ազդեցություն ունեցավ դրամաշնորհային ծրագիրը:

-Դրամաշնորհը հնարավորություն տվեց շատ արագ շուկա մտնել և բարելավել հավելվածի հնարավորությունները:

Հարց 5. Ի՞նչ դժվարություններ ունեցաք:

-Դրամաշնորհի հետ կապված դժվարություններ չեն եղել:

Հարց 6. Ի՞նչ կփոխեիք:

-Պետք է դրամաշնորհի բյուջեի մեջ մարքեթինգին հատկացվող մասը ավելացնել և քչացնել թղթաբանությունը:

Հարց 7. Կրկին կցանկանայի՞ք մասնակցել, եթե նման հնարավորություն լիներ:

- Կախված է պայմաններից: Նման պայմաններով, ո՛չ:

 

 

 

SoloLearn

Հարց 1. Ինչպե՞ս առաջացավ Ձեր պրոյեկտի գաղափարը:

 

-Գաղափարն առաջացավ սկսնակ ծրագրավորողների խնդիրները վերլուծելու արդյունքում, երբ պարզ դարձավ, որ առկա ծրագրավորում ուսուցանող և զարգացնող հարթակները թիրախավորում են արդեն կայացած ծրագրավորողներին, իսկ սկսնակներին բավականին դժվար է մուտք գործել այդ հարթակներ (StackOverflow, GitHub, etc.)։ Այդպես առաջացավ գաղափար՝ ստեղծելու մի հարթակ, որը հնարավորություն կտա ծանկացած մարդու սովորել և զարգանալ ծրագրավորման ոլորտում։

 

Հարց 2. Ինչպե՞ս տեղեկացաք ՀԲ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու հնարավորության մասին:

Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնի հայտարարություններից և սոցիալական ցանցերից։

 

Հարց 3. Հակիրճ կներկայացնեիք Ձեր պրոյեկտը/ընկերությունը:

 

«SoloLearn»-ը ծանկացած մարդու հնարավորություն է տալիս մուտք գործել ծրագրավորման ոլորտ, և զարգացնել իր հմտությունները։ Հարթակում ակտիվության արդյունքում ստեղծվում է օգտատերերի անհատական պրոֆիլ, որտեղ արտացոլվում են նրանց նվաճումները և հմտությունները։ 1,5 տարվա գործունեության արդյունքում SoloLearn-ն այսօր ծրագրավորում սովորեցնող աշխարհի ամենամեծ մոբայլ հարթակն է՝ ունենալով 6 մլն-ից ավելի ներբեռնում և ամսական 1 մլն-ից ավել ակտիվ օգտատեր։

 

Հարց 4. Ի՞նչ դրական ազդեցություն ունեցավ դրամաշնորհային ծրագիրը:

Բանկի ֆինանսավորմամբ դրամաշնորհային ծրագիրը հնարավորություն տվեց ընդլայնելու թիմը՝ ներգրավելով անհրաժեշտ ռեսուրսները՝ հարթակը զարգացնելու համար։

 

Հարց 5. Ի՞նչ դժվարություններ ունեցաք:

 

Որակյալ թիմի անդամների ընտրությունը բավականին դժվար և ժամանակատար գործընթաց է։

 

Հարց 6. Ի՞նչ կփոխեիք:

-Ֆինանսական միջոցների տրամադրման և վերահսկման գործընթացների օպտիմալացումը։

 

Հարց 7. Կրկին կցանկանայի՞ք մասնակցել, եթե նման հնարավորություն լիներ:

-Այո:

 

Wandelion

 

Հարց 1. Ինչպե՞ս առաջացավ Ձեր պրոյեկտի գաղափարը:

 

-Պրոյեկտի գաղափարը առաջացել է ՀՀ տուրիստական շուկան ուսւոմնասիրելուց հետո: Երբ հասկացանք, թե ինչ բացեր ունի շուկան:

 

Հարց 2. Ինչպե՞ս տեղեկացաք ՀԲ ծրագրի շրջանակներում ֆինանսավորվելու հնարավորության մասին:

 

-Ծրագրի մասին տեղեկացել ենք «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» միջոցով:

 

Հարց 3. Հակիրճ կներկայացնեիք Ձեր պրոյեկտը/ընկերությունը:

 

-«Wandeliօn» պրոյեկտը տուրիստական առցանց հարթակ է, որի նպատակն հնարավարություն ստեղծել տուր-օպերատորների կողմից պատրաստված տուրերն առցանց ավելի հասանելի դարձնել ու վաճառել: Իսկ առցանց օգտատերերը հնարավորություն ունենան մի տեղում գտնել տարբեր տուր-օպերատորների առաջարկները:

 

Հարց 4. Ի՞նչ դրական ազդեցություն ունեցավ դրամաշնորհային ծրագիրը:

 

-Դրամաշնորհը հնարավորություն ընձեռեց «Wandelion» պրոյեկտը գաղափարից դարձնելու իրական գործիք:

 

Հարց 5. Ի՞նչ դժվարություններ ունեցաք:

 

-Դրամաշնորհի հետ կապված դժվարությունները հետևյալն են.

1. Դրամաշնորհում պետք է տարբերակել, թե ովքեր են թիմի անդամները, ովքեր աշխատակիցները:

2. Ծախսային մասում պետք է հեշտացնել փոփոխություններ անելու հնարավորությունները. օրինակ՝ դրամաշնորհի մասով 30% չափով առանց համաձայնեցնելու:

 

Հարց 6. Ի՞նչ կփոխեիք:

 

ա) Դրամաշնորհը պետք է նաև փակի հարկերը: Քանի-որ, երբ 50/50 ներդրում է լինում, ապա հարկերի տեսքով այդ գումարի 30% հարկերի տեսքով դուրս է գալիս: Ստացվում է, որ դրամաշնորհի 50% փակում է միայն հարկերը:

 

բ) Մարքեթինային ծախսերը պետք է ավելացվեն և դրանց նկատմամբ հարկային արտոնություններ սահմանվեն: Քանի-որ առցանց մարքեթինգային ծախսերի մի զգալի մասը արվում է արտասահամնայան մարքեթինգային ընկերությունների  կողմից տրամադրված գործիքների միջոցով (օր.՝ facebook, google գովազդ):

 

Հարց 7. Կրկին կցանկանայի՞ք մասնակցել, եթե նման հնարավորություն լիներ:

-Այո: