Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն

«Արդյունավետ միջավայր, ոլորտի զարգացում և ընկերությունների աճ»


ՎՏԿ-ի  մասին

 

 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից:           ՎՏԿ-ի առաքելությունն է Վանաձորը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը:


ՎՏԿ-ի գործունեությունը

 


Բիզնեսի զարգացում

 

ՎՏԿ-ն տեխնոլոգիական ընկերություններին աջակցում է մի շարք ոլորտներում`այդ թվում տրամադրելով բիզնես խորհրդատվություն, մենթորինգ, մարքեթինգ և խթանում, ֆինանսական աղբյուրների ներկայացում, բիզնես կապերի ձևավորում՝ բարձրացնելու ընկերությունների մրցունակությունը համաշխարհային շուկայում:

Այն աջակցում է տեխնոլոգիական թիմերին, սկսնակ և գոյություն ունեցող ընկերություններին իրենց գաղափարները վերածել հաջողակ բիզնեսի ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում:

 

Հմտությունների զարգացում

 

Կենտրոնը աջակցում է ընկերություններին բարելավել մասնագիտական և բիզնես հմտությունները՝ տրամադրելով կարճաժամկետ և երկարաժամկետ խորացված դասընթացներ և սեմինարներ:Միևնույն ժամանակ աջակցում է ուսումնական գործընկերության ստեղծմանը արդյունաբերական և տեխնոլոգիական համալսարանների միջև՝ խրախուսելու ուսումնական գործընկերությունները և հզորացնելու համալսարանների դերը որպես ակտիվ R&D կենտրոններ:

  

ՎՏԿ լաբորատորիաները

ՏՏ/Ճարտարագիտության լաբորատորիա

Ռոբոտաշինության լաբորատորիա

Նախատիպերի պատրաստման լաբորատորիա

 

Հասանելի են նաև Աքսելերացիայի ծառայություններ:

 

 

 

 

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Հայաստան, 2019 Վանաձոր, Շինարարներ 12

+374 (93) 384 548

info@vtc.am

www.vtc.am