Գյումրու տեխնոլոգիական կենտրոն

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կոնֆերանս դահլիճներում լավագույնս կարող եք կազմակերպել բազմաբնույթ միջոցառումներ: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնն առաջարկում է մեծ և փոքր սրահներ՝ ապահովված անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, ինչպես նաև՝ օդափոխություն, հարմարավետ կահավորանք, գերարագ ինտերնետ...

Զբաղվածության պետական գործակալության շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից`  Զ բաղվածության Պետական Գործակալության շինվերանորոգման համար:...

ՀՀ Արագածոտն մարզի Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգում

Սույնով ՀՀ ֆինանսների նախարարության Արտասահմանյան Ֆինասնավորման Ծրագրերի կառավարման կենտրոնը հրավիրում է ներկայացնել կնքված փաթեթներ իրավասու մասնակիցներից` Թալինի ՀՍԾՏԿ-ի շինվերանորոգման համար:...

Մեր մասին

  «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկը (ԱՖԾԿԿ) հիմնադրվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի` 2000թ-ի մարտի 29-ի թիվ 37 հրամանի համաձայն: Իր գործունեության ընթացքում ԱՖԾԿԿ-ն ղեկավարվում է ՀՀ օրենքներով, այլ իրավական ակտերով ու ՀՀ կառավարության ու ՀԲ միջև կնքված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով և Կանոնադրությամբ:

 

  ԱՖԾԿԿ-ի գործունեության նպատակն է Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին ծրագրերի իրականացումը:

 

  Ծրագրերի իրականացման գրասենյակը համալրված է արհեստավարժ, բանիմաց ու փորձառու մասնագետներով: Իր գործունեության ընթացքում ԱՖԾԿԿ-ն սերտորեն համագործակցում է իր գործընկերների և շահագրգիռ կողմերի հետ:

 

  ԱՖԾԿԿ-Ի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ

- Անհրաժեշտության դեպքում տեխնիկական բնութագրերի լրամշակում և վերջնական ձևակերպում

- աշխատանքների և ապրանքների գնումների համար մրցութային փաստաթղթերի ամփոփում և թողարկում

- առաջարկների գնահատման, գնահատման հաշվետվությունների պատրաստման աջակցություն, ապրանքների և ծառայությունների գնման պայմանագրերի կազմում, ինչպես նաև Համաշխարհային բանկի հետ համաձայնեցում

- ՀՀ օրենսդրությանը Ծրագրի ֆինանսական գործարքների համապատասխանության ապահովում

- ծրագրային բյուջեի մշակում և կատարում: